ՀԷԿ-երի շինարարության ոլորտում հարկեր վճարելուց խուսափելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան

ՀԷԿ-երի շինարարության ոլորտում հարկեր վճարելուց խուսափելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան

PanARMENIAN.Net - Արցախում ՀԷԿ-երի շինարարության ոլորտում հարկեր վճարելուց խուսափելու դեպքով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննված քրեական գործով պարզվել էր, որ Արցախի Հանրապետության տարածքում ՀԷԿ-աշինության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության տնօրեն Լ.Գ.-ն չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդհանուր 116,029,500 դրամի չափով շահութահարկի, եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է հիշյալ չափով գույքային վնաս: Այս մասին հայտնում են Արցախի Գլխավոր դատախազությունից։

Ընկերության տնօրեն Լ.Գ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար: Վերջինս կամավոր պետական բյուջե է վճարել պատճառված վնասից 26,000,000 դրամ գումար:

20.06.2022թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---