ԱՊՊԱ չունեցողների տուգանքը կնվազի, եթե 24 ժամում վերացնեն խախտումը

ԱՊՊԱ չունեցողների տուգանքը կնվազի, եթե 24 ժամում վերացնեն խախտումը

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրինագիծը, որի համաձայն ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի 75 տոկոսից:

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը 100,000 դրամ է։

Նախագիծը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը և Լիլիթ Կիրակոսյանը։

ԱԺ պատգամավորները նախագծին տվել են դրական եզրակացություն: ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---