Փաշինյան․ Խորապես ցնցված եմ Աբեի սպանության գույժից

Փաշինյան․ Խորապես ցնցված եմ Աբեի սպանության գույժից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ՝ նշելով, որ խորապես ցնցված է նրա սպանության գույժից։

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն բացահայտել նախկին վարչապետի սպանությունը և պատժել մեղավորներին:

Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Շինձո Աբեի հարազատներին ու մերձավորներին»:

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն սպանվել է հուլիսի 8-ին՝ նարա քաղաքում հանրահավաքի ժամանակ հնչած կրակոցներից։ Նա պարանոցի և կրծքավանդակի հրազենային վիրավորումներով, ուժեղ ներքին արյունահոսությամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն փրկել նրա կյանքը չհաջողվեց։

Հարձակման մեջ կասկածվող 41-ամյա Յամագամի Տեցույան բերման է ենթարկվել պատահարի վայրից, նրա զենքն առգրավվել է։ Նա դիմադրություն ցույց չի տվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---