ԱԻՆ․ Կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգաք՝ անհանգստանալու հիմքեր չկան

ԱԻՆ․ Կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգաք՝ անհանգստանալու հիմքեր չկան

PanARMENIAN.Net - ԱԻՆ-ը, անդրադառնալով մեկ օրում Բավրա գյուղի շրջակայքում տեղի ունեցած 3 երկրաշարժին, պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից՝ անհանգստանալու և առավել ևս խուճապի հիմքեր չկան։

«Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից ոչ հեռու, տեղի է ունեցել >b>4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Այս սեյսմիկ ցնցմանը նախորդել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ համալիր մոնիթորինգի դիտացանցի տվյալների անոմալ դրսևորումներ, որոնք բնութագրում են երկրակեղևի լարվածա-դեֆորմացիոն վիճակը և որոնք կուտակվել են ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում` Բավրա գյուղի շրջակայքում: Մեծ է հավանականությունը, որ տարբեր պարամետրերի անոմալ դրսևորումները ռեալիզացվել են նշված երկրաշարժի և նրա բազմաթիվ հետցնցումների ձևով:

Հիմնվելով այն տեղեկատվության վրա, որ վերը նշված անոմալ դրսևորումների քանակը ՀՀ տարածքում ընդհանուր առմամբ նվազել է, իսկ անոմալիաների ինտենսիվությունը` թուլացել, նաև այն փաստի վրա, որ վերը նշված 4.4 մագնիտուդով երկրաշարժին հետևած բոլոր ցնցումներն այս պահի դրությամբ ավելի թույլ են, քան նշված ցնցումը, ենթադրում ենք, որ տեղի է ունենում երկրակեղևում կուտակված լարումների աստիճանական թուլացում: Սա էլ նշանակում է, որ անհանգստանալու և առավել ևս խուճապի մատնվելու հիմքեր չկան»,-ասվում է ԱԻՆ պարզաբանման մեջ։

Նշվում է նաև, որ հաշվի առնելով 4.4 մագնիտուդով երկրաշարժի ուժը, կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից:

4.4 մագնիտուդով երկրաշարժ ին հաջորդել է 3.8 մագնիտուդով երկրաշարժը, իսկ այնուհետև՝ 2․8 մագնիտուդով երկրաշարժը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---