ԱԽ քարտուղարը հուսով է` Փաշինյան-Էրդողան զրույցից հետո ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումները 3-րդ երկրներում չեն անցնի

ԱԽ քարտուղարը հուսով է` Փաշինյան-Էրդողան զրույցից հետո ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումները 3-րդ երկրներում չեն անցնի

PanARMENIAN.Net - ‌Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, ասել է, որ դա ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում երրորդ երկրներում՝ ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից հետո այդ հանդիպումները հնարավոր կլինի անցկացնել Հայաստանում և Թուրքիայում։

«Կարծում եմ, որ հետագայում հնարավոր կլինի սահմանը բացել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար»,– ասել է նա՝ հավելելով, որ այս առումով քննարկել են հարցեր, թե ինչպես կարելի է ավելի ինտենսիվ առաջ շարժվել։

Գրիգորյանն ասել է նաև, թե ընդդիմության պնդումները նախապայմանների մասին մտացածին են և որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։

«Եվ Մոսկվան, և Բրյուսելը վերջին մեկ տարվա, նույնիսկ վերջին 6-7 ամսվա ընթացքում հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց երբեք չի քննարկվել»,– հավելել է նա։

ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Նա ասել է, թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում փակուղի չկա և Հայաստանը շարունակում է աշխատել, որ հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ հնարավոր լինի առաջ տանել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---