Արամ Թորոսյանը՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Արամ Թորոսյանը՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:

Արամ Թորոսյանը ծնվել է 1993թ., անկուսակցական է, 2019-2022թթ. աշխատել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնում:

ՊՆ-ն մամուլի քարտուղար չուներ արդեն 1․5 տարուց ավելի՝ 2020թ․ նոյեմբերի 20-ից, երբ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնեց իր հրաժարականի մասին։ Պարգևատրվել է Արցախի «Երախտագիտություն» մեդալով, «Ղարաբաղյան շարժում-25» հուշամեդալով:

Արամ Թորոսյանը 2013-2015թթ. ծառայել է Պաշտպանության բանակում, իբրև պաշտպանական շրջանի սերժանտական խորհրդի նախագահ և ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի արտահաստիքային թղթակից, պարգևատրվել է ՀՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի, զորամիավորման և զորամասի հրամանատարների, հասարակական կազմակերպությունների պատվոգրերով, շնորհակալագրերով և գերատեսչական կրծքանշաններով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---