Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա կարծում է, որ դա արվել է Փաշինյանի հրամանով

Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա կարծում է, որ դա արվել է Փաշինյանի հրամանով

PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ժամանել է Հայաստան և օդանավակայանում իմացել, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Փափազյանը կարծում է, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով։

«Անցած գիշեր ինձ արգելել են մուտք գործել Հայաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ես անցանկալի անձ եմ Հայաստանում։ Ոստիկանությունը 5։20-ին ինձ ուղեկցել է Air France ինքնաթիռ։

Գիտեի, որ արգելված է իմ մուտքն Ադրբեջան և Թուրքիա, իսկ այսօր արգելվեց իմ մուտքը Հայաստան։ Հանուն Հայաստանի և Հայկական հարցի 40 տարվա անխոնջ աշխատանքից հետո շատ ցավալի է հայտնվել այս իրավիճակում։

․․․Վաղ թե ուշ Հայաստանի ժողովուրդը կհասկանա, որ պետք է ձերբազատվի այս ղեկավարից, որն ամեն ինչ անում է Հայաստանը թուլացնելու համար։ Սփյուռքը նույնպես կհասկանա։ Բայց արդեն ժամանակն է ասելու` ստոպ»,- գրել է նա։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---