Արամ Ա․ Մտահոգիչ են զարգացումները ՀՀ-ում՝ հատկապես Թուրքիայի հետ բանակցությունների և Փափազանյանի մուտքն արգելելու գծով

Արամ Ա․ Մտահոգիչ են զարգացումները ՀՀ-ում՝ հատկապես Թուրքիայի հետ բանակցությունների և Փափազանյանի մուտքն արգելելու գծով

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մտահոգիչ է համարում վերջին օրերի զարգացումները Հայաստանում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մտահոգիչ են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, հատկապես՝ Հայաստան-Թուրքիա բանակցությունների, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքի գծով։

Նման երևույթները կարող են բացասական հետևանքներ ունենալ, մասնավորապես, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համար»,-ասվում է գրառման մեջ։

Կաթողիկոսը հավելել է, որ «անհրաժեշտ է հստակ և ամբողջական տեղեկություններ փոխանցել հանրությանը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ժամանել է Հայաստան և օդանավակայանում իմացել, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Փափազյանը կարծում է, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---