Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին․ Հպարտ եմ, որ հանդիպման վայրը Թբիլիսին է

Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին․ Հպարտ եմ, որ հանդիպման վայրը Թբիլիսին է

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Վրաստանում, ասել է` հպարտ է, որ հանդիպումն անցնում է Թբիլիսիում։

«Ես շատ հպարտ եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման վայրը Թբիլիսին է։ Վստահ եղեք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեր համատեղ ջանքերն արդյունք կբերեն»,-գրել է Դարչիաշվիլին սոցցանցում, տեղեկացնում է Sputnik Georgia-ն։

Թբիլիսիում անցնում է Միրզոյանի և Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը։ Մինչ այդ կողմերը հանդիպել են Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարարի հետ եռակողմ հանդիպման շրջանակում։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Միրզոյանը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու պատրաստակամության համար։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---