Նարիշկին. ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում առանձին հետախուզական ծառայություն ստեղծմանը

Նարիշկին. ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում առանձին հետախուզական ծառայություն ստեղծմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցում։ Այդ մասին Երևանում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ արտաքին հետախուզության առանձին ծառայություն ստեղծելը կամ չստեղծելը, իհարկե, Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է:

«Ռուսաստանը, մեր արտաքին հետախուզության ծառայությունը, ինչ ձևաչափով էլ աշխատենք մեր հայ գործընկերների հետ, ցանկացած մեթոդաբանական օգնություն, աջակցություն կցուցաբերենք։ Մենք նույնքան հուսալիորեն և հետևողականորեն կփոխգործակցենք, որքան մինչև օրս ենք աշխատել»,- նշել է Նարիշկինը։

Նա ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդը գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հարցով:

Բացի այդ, դեռևս նախորդ տարվա օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, հայտնել էր, որ իշխանությունները արտաքին հետախուզության ծառայություն կձևավորեն հինգ տարվա ընթացքում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---