Ըստ Նարիշկինի` իր այցը ՀՀ կապ չունի ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցելության հետ

Ըստ Նարիշկինի` իր այցը ՀՀ կապ չունի ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցելության հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր երևանյան այցը որևէ կերպ կապված չէ Հայաստանի մայրաքաղաք ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բըրնսի վերջերս կայացած այցի հետ։ Այս մասին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ասել է Երևանում ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Իմ այցն այստեղ` Երևան, որևէ կերպ կապված չէ ամերիկացի պաշտոնակցիս այցի հետ։ Բայց ես չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված»,- ասել է նա կիսահեգնական ձևով։

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը Հայաստան էր ժամանել հուլիսի 15-ին, նա բանակցություններ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։

Նարիշկինն ասել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցում։ ‌

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---