Ռուբինյան․ ԼՂՀ-ից ՀՀ ԶՈւ-ի դուրսբերման մասին հայտարարությունը կապված չէ Ալիևի խոսքերի հետ

Ռուբինյան․ ԼՂՀ-ից ՀՀ ԶՈւ-ի դուրսբերման մասին հայտարարությունը կապված չէ Ալիևի խոսքերի հետ

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի` Արցախից հայկական զորքի դուրսբերման մասին հայտարարությունը կապված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հուլիսի 19-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանն Արցախից դուրս է բերում 44-օրյա պատերազմի ժամանակ այնտեղ տեղափոխած իր զինված ուժերը։

«Նույն հարցազրույցում պարոն Գրիգորյանը նշել է, որ սեպտեմբերի դրությամբ Ղարաբաղում հայաստանցի զորակոչիկներ չեն լինի։ Եվ դա ինքնին վկայում է այն մասին, որ այս գործընթացն ավելի վաղ է մեկնարկել»,- ասել է Ռուբինյանը։

Բնակչության անվտանգությունն ապահովելու թեմային անդրադառնալով` Ռուբինյանն ուշադրություն է հրավիրել ԱԽ քարտուղարի այն խոսքին, որ Արցախի Պաշտպանության բանակը, ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա «շարունակելու է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը»։ Բացի այդ, Ռուբինյանը հավելել է, որ կա ևս մեկ բաղադրիչ, դա ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունն է։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա Անվտանգության խորհրդի քարտուղարը նման հայտարարություններ անում, ըստ Ռուբինյանի, արտաքին քաղաքականության մեջ (հայտարարություններ անելու համար) նպատակահարմարության գործոն կա (ժամանակի, ձևի և բովանդակության առումով)։

«Սա՛ է ձեր հարցի պատասխանը»,- ասել է Ռուբինյանը։

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչները խոստացել էին «մինչև հունիս ապահովել Ղարաբաղից հայկական զինվորականների դուրսբերումը», սակայն մինչ օրս պայմանավորվածությունը չի կատարվել։ Ըստ նրա` եթե «Հայաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա թող բացահայտ ասի այս մասին», և «Բաքուն կիմանա` ինչ անել այդ դեպքում»։

Հուլիսի 19-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է, որ պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան։ Նա ասել է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել` Պաշտպանության բանակում ծառայելու: ‌

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---