ՆԱՏՕ-ն սատարում է ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ն սատարում է ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Լավ հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Ստոլտենբերգը կարևորել է գործակցությունն Ադրբեջանի հետ և քննարկել համագործակցության ուղիները։ ՆԱՏՕ-ն սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև էներգառեսուսրների մատակարարումը դեպի Եվրոպա ավելացնելու Բաքվի ջանքերին»,-ասվում է գրառման մեջ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 19-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան գործակցության խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ԵՄ դերակատարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---