Ահազանգ` մետրոյում պայթուցիկների մասին․ Մարդկանց տարհանում են

Ահազանգ` մետրոյում պայթուցիկների մասին․ Մարդկանց տարհանում են

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին` ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանն ասել է, որ քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել, որ մետրոյի բոլոր կայարաններն ականապատված են, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ այժմ մարդկանց տարհանում են, և որոնողական աշխատանքներ են կատարվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: ‌

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---