Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորումը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորումը

PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հուլիսի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Շեշտադրվել է համապատասխան աշխատանքի իրականացման անհրաժեշտությունը՝ խստիվ պահպանելով 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների դրույթները, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Նախարարներն արձանագրել են երկկողմ համագործակցության զարգացումը փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված ՌԴ և Ադրբեջանի միջև Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի համատեքստում։ ‌

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---