Մետրոյի մեքենավարները գործադուլ էին անում․ Այժմ բնականոն աշխատանքը վերականգնվել է

Մետրոյի մեքենավարները գործադուլ էին անում․ Այժմ բնականոն աշխատանքը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Մետրոյի մեքենավարները առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին անում, այժմ Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը։ Այդ մասին հայտնում է քաղաքապետարանը։

«Հուլիսի 27-ի առավոտյան ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Վերջիններս պահանջում են աշխատավարձի բարձրացում:

Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---