Միրզոյանը Խովաևի հետ հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը29 հուլիսի 2022 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը։ «Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատությանը» տված հարցազրևույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |