Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «մագնիսապատումի» հերոս29 հուլիսի 2022 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Մինչև սեպտեմբերի 25-ը Ucom ընկերության ձայնային ծառայության ռոումինգից օգտվող բաժանորդները կարող են փակցնել իրենց կրեատիվ ճամփորդական մագնիսները Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող Ucom սպասարկման կենտրոնում և ստանալ Earphone TWS Y30 անլար ականջակալ։ Ավելին, ամենահետաքրքիր մագնիսը փակցրած բաժանորդը կստանա հատուկ մրցանակ՝ ճամպրուկների հավաքածու։ Հուլիսի 27-ից սեպտեմբերի 25-ը ռոումինգում գտնվող Ucom շարժական կապի ծառայությունների բաժանորդները կստանան հատուկ SMS-հաղորդագրություն, որն անհրաժեշտ է ներկայացնել մագնիսը փակցնելու ժամանակ անձը հաստատող փաստաթղթի հետ։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է բերել միայն 1 մագնիս ու ստանալ 1 ականջակալ։ «Կիսվե՛ք մեզ հետ ձեր վառ հիշողություններով, և Ucom-ը կդարձնի դրանք էլ ավելի արժեքավոր։ Ի դեպ, ռոումինգում չմոռանաք կապի մեջ մնալ ձեր մտերիմների հետ՝ ակտիվացնելով գերարագ ինտերնետի մատչելի փաթեթները», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ Ucom-ը հաղթող մասնակցի հետ կապ կհաստատի արշավի ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Մրցանակը ստանալու համար հաղթողը պետք է ներկայանա Հյուսիսային պողոտայի սպասարկման կենտրոն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |