Շոյգուն Հասանովի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր 3 օգոստոսի 2022 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, գրում է Gazeta.ru-ն։ Նշվում է, որ կողմերը քննարկել են «տարածաշրջանային անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։ ՌԴ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով իրավիճակի լարմանը Լեռնային Ղարաբաղում, օգոստոսի 2-ի իր տեղեկատուում նշել է, որ մեկ օրում ռուս խաղաղապահների զորակազմի պատասխանատվության գոտում «Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի 3 խախտում է գրանցվել»։ «Վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչը։ Կողմերի շփման գծում փոփոխություն թույլ չի տրվել»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |