ԵՄ-ն կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Լաչինի միջանցքի մոտ՝ չհիշատակելով Լեռնային Ղարաբաղը

ԵՄ-ն կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Լաչինի միջանցքի մոտ՝ չհիշատակելով Լեռնային Ղարաբաղը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը, անդրադառնալով իրավիճակի սրմանը Արցախում, կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շրջանում՝ չհիշատակելով Լեռնային Ղարաբաղը:

«ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շրջանում և շփման գծի այլ վայրերում։

Ցավոք, այդ բախումների հետևանքով արդեն կան զոհեր և վիրավորներ։

Չափազանց կարևոր է նվազեցնել լարվածությունը, ամբողջապես պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ բանակցային ճանապարհով լուծում գտնելու։ Եվրամիությունը նախկինի պես կշարունակի աջակցել լարվածության հաղթահարմանը և կայուն խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում»,- ասվում է հայտարարության մեջ։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---