Երեւանի Հովհ. Թումանյանի անվ. զբոսայգում տեղի կունենա «Զատիկի տոնը Թումանյան այգում» միջոցառումը10 ապրիլի 2009 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին ժամը 12.00-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում տեղի կունենա «Զատիկի տոնը Թումանյան այգում» միջոցառումը, որն ուղղված է Աջափնյակ համայնքի բնակչությանը այգու զարգացման եւ վերականգնման գործին ներգրավելուն: Միջոցառման ընթացքում այգու այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Զատկի զանազան խաղերի հետ: Ծրագրվում է նաեւ բացիկների անկյուն, որի միջոցով կփոխանցեն Զատիկի տոնի խորհուրդը, կավե խաղալիքների պատրաստում, Հավկթախաղ, Թեփախաղ, հյուրասիրություն, երաժշտություն, հաճելի ժամանց:Միջոցառման կազմակերպիչը «ԷՅՓԻՋԻ ԼԷԲՍ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունն է, որի խնամակալության տակ էլ գտնվում է Թումանյանի անվան զբոսայգին` Աջափնյակ համայնքի տարածքում: Միջոցառման նպատակն է` համայնքի բնակիչներին ուղղել զբոսայգու վերականգնման եւ զարգացման հարցերին: Միջոցառմանը հրավիրված են Աջափնյակ համայնքի բնակիչները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մանկապարտեզների սաներ եւ այլ հյուրեր: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |