ՊՆ․ ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապը չի գործում

ՊՆ․ ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապը չի գործում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու Ադրբեջանի նրա պաշտոնակից Զաքիր Հասանովի միջև 2021-ի վերջում հաստատված ուղիղ կապն այժմ չի գործում։ Այդ մասին հայտնել են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

2021-ի նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ կոմունիկացիան ու Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակել` առաջարկելով, որ նույնն անի Ադրբեջանը։

«Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է»,- նշել էր Փաշինյանը։

2021թ-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ԵԽ նախագահ Շառլ Միշելը բարձր էր գնահատել իր իսկ աջակցությամբ 2 երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատմանն ուղղված քայլերը։ Նա շեշտել էր, որ այս մեխանիզմը կարող է նպաստել միջադեպերը կանխելուն և դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման առնչությամբ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---