8 օգոստոսի 2022 - 11:16 AMT
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո: