ՊՆ խոսնակ․ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջականում դրական շարժ կա

ՊՆ խոսնակ․ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջականում դրական շարժ կա

PanARMENIAN.Net - Օգոստոսի սկզբին Արցախում շփման գծում լարվածության հետևանքով վիրավորում ստացած և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ վիրավորված 19 զինծառայողից 2-ը դուրս է գրվել հիվանդանոցից, գրում է Shantnews.am

Ըստ նրա՝ մյուս զինծառայողները շարունակում են ստացիոնար բուժում ստանալ, նրանցից 10-ը, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, Երևանում են:

Ըստ ռազմական գերատեսչության խոսնակի, մյուս 9-ից 1-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ միջին ծանրության, մնացածներինը՝ թեթև:

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---