ՊԲ 2 զինծառայող ծանր վիրավորվել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով

ՊԲ 2 զինծառայող ծանր վիրավորվել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Օգոստոսի լույս 9-ի գիշերը և օգոստոսի 9-ի՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։

Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։ ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---