Ալիևը Թուրքիայում հանդիպել է Պաղեստինի և Հյուսիսային Կիպրոսի ղեկավարների հետ

Ալիևը Թուրքիայում հանդիպել է Պաղեստինի և Հյուսիսային Կիպրոսի ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումներ է ունեցել Պաղեստինի և Հյուսիսային Կիպրոսի ղեկավարների հետ։

Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեի հետ հանդիպմանն Ալիևը ադրբեջանցի ժողովրդի համերաշխությունն է հայտնել Պաղեստինի ժողովրդի հետ և ընդգծել է գործակցության ընդլայնման կարևորությունը քաղաքական, տնտեսական, կրթության և սպորտի ոլորտներում, գրում է APA-ն։

Շտայեն բարձրացրել է Պաղեստինում Ադրբեջանի դեսպանատուն բացելու հարցը։

Ալիևը հանդիպել է նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի հետ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---