ՌԴ ԱԳՆ․ Մինչև օգոստոսի վերջ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի եռակողմ շփումներ են նախատեսվում

ՌԴ ԱԳՆ․ Մինչև օգոստոսի վերջ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի եռակողմ շփումներ են նախատեսվում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը ճեպազրույցում հայտարարել է, որ մինչև օգոստոսի վերջ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի եռակողմ շփումներ են նախատեսվում։

«Նախատեսվում է մինչև օգոստոսի ավարտը եռակողմ բարձր մակարդակի շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ուղղություններով»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով բարձրագույն մակարդակով ՌԴ-ում եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին հարցին՝ Նեչաևն ասել է, որ այդ հարցը մեկնաբանում է ՌԴ նախագահի աշխատակազմը։

ԱՀ իշխանությունները տեղեկացրել են Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը, որը Լաչինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցել, սակայն հայկական կողմում շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնեն նոր երթուղին։

Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելուԱդրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Սակայն, այս հայտարարություններից հետո, հայտարարվեց հայ բնակչության տարհանման մասին։

Ընթերցեք նաև․ ՌԴ ԱԳՆ. Մոսկվան արդարացված չի համարում ԼՂ-ում ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունը

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---