Ալիև․ Առաջիկա շաբաթներին սպասում ենք, որ Հայաստանը ներկայացնի «Զանգեզուրի միջանցքի» երթուղին13 օգոստոսի 2022 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին սպասում են, որ Հայաստանը ներկայացնի «Զանգեզուրի միջանցքի երթուղին»: «Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ։ Մենք դեռևս դրական պատասխան չենք ստացել, բայց, հուսով եմ, կստանանք։ Պետք է սահմանազատման հանձնաժողով ստեղծել։ Նրանք դրան էլ էին դեմ, բայց արդյունքում համաձայնվեցին»,-ասել է նա, գրում է ԱՊԱ-ն։ Զանգեզուրի միջանցք է պետք, նրանք դրան էլ էին դեմ։ Հիմա, առաջիկա շաբաթներին, մենք նրանցից ակնկալում ենք, որ ներկայացնեն Զանգեզուրի միջանցքի երթուղին»,-ասել է Ալիևը հավելելով, որ իրենք «միշտ հասել են իրենց ուզածին»։ Ալիևն ասել է նաև, թե Ղարաբաղում ապրող հայերը ևս «տեսան, որ կարող են միայն օգուտ ստանալ Ադրբեջանից»։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էր հայտարարել, որ «սպասում են Զանգեզուրի միջանցքի բացմանն ամենասեղմ ժամկետում»։ ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։ Ընթերցեք նաև․ Ալիև․ Ղարաբաղի հայերը ոչ կարգավիճակ կունենան, ոչ անկախություն, ոչ էլ որևէ արտոնություն Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |