Փաշինյանն ու Ղարիբաշվիլին կհանդիպեն հայ-վրացական սահմանին

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին կհանդիպեն  հայ-վրացական սահմանին

PanARMENIAN.Net - Հայ-վրացական սահմանին օգոստոսի 19-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը, հայտնել են ՀՀ կառավարությունից, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նախատեսված է հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացումը։

Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Շինարարության մեկնարկը տրվել էր 2021 թվականի մայիսին: Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանում է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: ‌

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---