Փաշինյան․ Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, դա կարող է սրացման հանգեցնել Հարավային Կովկասում

Փաշինյան․ Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, դա կարող է սրացման հանգեցնել Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում նշել է` քանի որ համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Հարավային Կովկասում աճում է սրացման վտանգը։

«Մեր տարածաշրջանի համար հիմա բարդ ժամանակներ են, անվտանգության հետ կապված մարտահրավերները շարունակվում են։ Եվ երբ ամբողջ համաշխարհային հանրության, և հատկապես, անվտանգության ոլորտում ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ուշադրության կենտրոնում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է, կան կոնկրետ մտավախություններ, որ կարող է ապակայունացման հանգեցնել մեր տարածաշրջանում»,-ասել է նա, գրում է ՌԲԿ-ն։

Միևնույն ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ և մյուս գործընկերների հետ համագործակցությամբ ՀՀ-ին կհաջողվի վերահսկողության տակ պահել իրավիճակը տարածաշրջանում։

«Կան ուժեր, որոնք կարծում են, որ ՌԴ-ն զբաղված է ուկրաինական թեմայով, և դա կարելի է օգտագործել ապակայունացման համար։ Կան ուժեր, որոնք չափազանց շատ էներգիա են ծախսում Մոսկվայում ՀՀ-ն ներկայացնելու համար որպես արևմտամետ կառավարություն ունեցող երկիր, իսկ Եվրոպայում՝ ռուսամետ կառավարությունով երկիր, և օգտագործում են դա որպես տարածաշրջանում ապակայունացման արդարացում։ Ես ուրախ եմ, որ այդ հարցերի շուրջ մենք սերտ երկխոսության մեջ ենք մեր գործընկերների հետ։ Մեր հարաբերությունները ՌԴ հետ եղել և մնում են ռազմավարական դաշնակցային հարաբերություններ։ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է»,-ասել է Փաշինյանը։

ՀՀ պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---