Պուտինը խոսել է ԼՂ շուրջ իրավիճակի մասով Փաշինյանի հետ մշտական շփման մասին

Պուտինը խոսել է ԼՂ շուրջ իրավիճակի մասով Փաշինյանի հետ մշտական շփման մասին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ շուրջ իրավիճակի մասով Փաշինյանի հետ մշտական շփման մասին։

«Մենք մշտական շփման մեջ ենք՝ և հանդիպումներն են կանոնավոր, և հեռախոսազրույցներն ընթացիկ ակտուալ հարցերի շուրջ․․․Բնականաբար, ամենազգայուն հարցերից է իրավիճակը, կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ։ Մշտապես ենք այդ մասին խոսում, մշտական շփման մեջ ենք»,-ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովում իր ելույթում նշել էր` քանի որ համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Հարավային Կովկասում աճում է սրացման վտանգը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ և մյուս գործընկերների հետ համագործակցությամբ ՀՀ-ին կհաջողվի վերահսկողության տակ պահել իրավիճակը տարածաշրջանում։

ՀՀ պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---