Փրայս․ Հուսով ենք, որ Ադրբեջանում «մնացած մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտով տուն կվերադառնան»

Փրայս․ Հուսով ենք, որ Ադրբեջանում «մնացած մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտով տուն կվերադառնան»

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հույս է հայտնել, որ Ադրբեջանում «մնացած մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտով տուն կվերադառնան»։ Այդ մասին Փրայսը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մենք ողջունում ենք հայ ռազմագերիների հայրենադարձման մասին լուրը, ինչը դրական իրադարձություն է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար։ Հուսով ենք, որ մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտ տուն կվերադառնան, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման և առկա տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 5 հայ ռազմագերու է վերադարձրել հայկական կողմին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է նրանց անունները․

1. Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,

2. Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,

3. Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,

4. Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,

5. Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր:

Photo. Reuters
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---