ՊՆ․ Ժամը 11:00-ի դրությամբ սահմանին էական միջադեպեր չեն եղել

ՊՆ․ Ժամը 11:00-ի դրությամբ սահմանին էական միջադեպեր չեն եղել

PanARMENIAN.Net - Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ևս սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հաջողվել է հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Նա նշել է, որ դրան հաջողվել է հասնել միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---