Փաշինյանը և Բլինքենը քննարկել են ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

Փաշինյանը և Բլինքենը քննարկել են ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։

Բլինքենն ասել է, որ առաջ շարժվելու միակ միջոցը դիվանագիտությունն է և առաջիկայում ևս ինքն անձամբ է դրանով զբաղվելու։

«Բլինքենն իր ցավակցություններն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհերի կապակցությամբ։ Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ հավատարմությունը խաղաղ կարգավորման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու հարցում», –նշել է Փրայսը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---