19 սեպտեմբերի 2022 - 11:36 AMT
Միրզոյանը մեկնում է Նյու Յորք

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի երեք տասնյակից ավելի հանդիպումներ գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ‌