Օվերչուկ․ Եթե ՀՀ ու Ադրբեջանի միջև ճանապարհները բացվեն, հայկական շուկա մոտ $4.5-5 մլրդ ռուսական ներդրումների ներհոսք կարող է լինել

Օվերչուկ․ Եթե ՀՀ ու Ադրբեջանի միջև ճանապարհները բացվեն,  հայկական շուկա մոտ $4.5-5 մլրդ ռուսական ներդրումների ներհոսք կարող է լինել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթուղիների բացումը պայմաններ կստեղծի հայկական շուկա մոտ 4.5-5 մլրդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար: Այդ մասին Ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա վստահություն է հայտել, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների հոսքի համար, գրում է Aysor.am-ը։

«Մեր գնահատականներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային ճանապարհների և երկաուղիների բացումը նախադրյալներ կստեղծի Հայաստան մոտ 4․5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների հոսքի համար։

Մեզ մոտ ըմբռնում կա՝ ինչ նախագծեր դրանք կարող են լինել։ Մենք վաղուց ենք քննարկում այդ նախագծերը՝ մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ»,- ասել է Օվերչուկը։

Օվերչուկը գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---