ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու առաջարկներ է մշակել

ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու առաջարկներ է մշակել

PanARMENIAN.Net - ՀՀ այցելած ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու առաջարկներ է մշակել։ Այդ մասին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքի արդյունքներին: Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը ղեկավարում էր խումբը, տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների վերաբերյալ առաջարկների մասին», - ասել են մամուլի ծառայությունից։

Նշվում է նաև, որ կարծիքների կառուցողական փոխանակում է եղել։

«Մշակված առաջարկներն ուղղված են լարվածության թուլացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ առաքելությունը հանդիպումից հետո մեկնել է Մոսկվա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---