Փաշինյանը՝ Ադրբեջանին տված հարցի մասին․ Ցավոք, դրական արձագանք չկա

Փաշինյանը՝ Ադրբեջանին տված հարցի մասին․ Ցավոք, դրական արձագանք չկա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-իր էջում, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին ունեցած իր ելույթին, նշել է, որ Ադրբեջանից դրական արձագանք չկա։

«ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Եթե՝ այո, կարող ենք ձեռնամուխ լինել խաղաղա պայմանագրին։ Ցավոք, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչո՞ւ»,-ասվում է գրառման մեջ։

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին ուենցած ելույթում ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիայի հետևանքները։ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի, սահմանզատման և մյուս բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Այս կապակցությամբ Փաշինյանը պաշտոնական և հրապարակային հարց է ուղղել Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ է ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում է կամ պատրաստ է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---