Իժևսկի դպրոցում կրակոցներից 13 մարդ է մահացել, որից 9-ը՝ երեխա

Իժևսկի դպրոցում կրակոցներից 13 մարդ է մահացել, որից 9-ը՝ երեխա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին անհայտ անձը կրակ է բացել ՌԴ Իժևսկ քաղաքի թիվ 88 դպրոցում, իսկ հետո ինքնասպան եղել։ Վերջին տվյալներով, կրակոցներից 13 մարդ է մահացել, այդ թվում՝ 9 երեխա։ Այդ մասին հայտարարել է Ուդմուրթիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Վիրավորվել է 23 մարդ, որից 20-ը՝ երեխա։ Ուդմուրթիայում սուգ է հայտարարվել։

ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում տուժածներին կտեղափոխեն Մոսկվայի բուժհաստատություններ, գրում է ՌԻԱ Նովոստին։ ‌

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---