Վրաստանի բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի26 սեպտեմբերի 2022 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ տրանսպորտային հոսքի պատճառով։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։ «Տարածաշրջանում տրանսպորտային հոսքերի աճի պատճառով, բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։ Բացի այդ, Վրաստանի ամբողջ տարածքում ավելացվել է մաքսավորների քանակը, որպեսզի հնարավոր լինի 24-ժամյա ռեժիմով իրականացնել մաքսային հսկողության ընթացակարգերը»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է նաև, որ Վրաստանից ՌԴ երթևեկող բեռնատարների մաքսային ընթացակարգերը մասնակիորեն դժվարացել են ռուսական կողմում Կազբեգի-Վերին Լարս անցակետում խափանումների պատճառով։ Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասել է, որ Վրաստանի սահմանը հատող բեռնատար մեքենաների և ֆիզիկական անձանց քանակն աճել է 2 ուղղությամբ, սակայն ամեն ինչ հսկողության տակ է, գրում է Sputnik-georgia-ն։ Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ն իր հերթին հորդորել է քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վերին Լարսի անցակետով դեպի Վրաստան ուղևորություններից բազմակիլոմետրանոց խցանումների պատճառով։ Օգոստոսին Վերին Լարսի անցակետով Վրաստան է մուտք գործել 189,641 մարդ, ինչը 451․8%-ով ավելի է, քան 2021-ի օգոստոսին։ Միջազգային ճանապարհորդների քանակը Վրաստանում 2022-ի հունվար-օգոստոսին աճել է 208․9%-ով 2021-ի համեմատ և կազմել է 3․2 մլն մարդ։ Նրանցից 617,200-ը ռուսաստանցիներ են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ |