Միրզոյան․ Ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այսինքն` Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ տարածքից27 սեպտեմբերի 2022 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ ժամանած Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով, ասել է, որ Հայաստանը կարևորում է կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին միջազգային հասցեկան և համարժեք արձագանքը։ «Արժևորում ենք Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այսինքն` Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,–ասել է Միրզոյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` միջազգային հանրությունը հստակ գնահատականներով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերը և հավանական նոր ագրեսիաները։ Միրզոյանը հայտնել է, որ Դենդիասի հետ զրույցում անդրադարձել են ԼՂ կարգավորման հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է` հիմնախնդիրը մնում է չլուծված: «Մենք մերժում ենք ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում մեր մոտեցումը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առնչությամբ»,-ասել է նա։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները |