Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակություն կուղարկի Հայաստան

Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակություն կուղարկի Հայաստան

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը պատվիրակություն կուղարկի Հայաստան։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարներ Սուրեն Պապիկյանի և Սեբաստիան Լեկորնյուի հանդիպումը։

«Քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց ելման դիրքեր։ Ես հայտարարել եմ իրավիճակը գնահատելու նպատակով շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին »,– ասվում է Լեկորնյուի գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---