ԶԼՄ. Հնդկաստանը ՀՀ-ին հրթիռային համակարգեր և զինամթերք կվաճառի

ԶԼՄ. Հնդկաստանը ՀՀ-ին հրթիռային համակարգեր և զինամթերք կվաճառի

PanARMENIAN.Net - Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել, գրում է հնդկական The Economic Times-ը։

Նշվում է, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։

Պարբերականը նշում է, որ երկու երկրի միջև համաձայնագիրը կնքվել է սեպտեմբերի սկզբին։

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանը սպառազինություն է արտահանում Հայաստան, և որ 2020-ին Հնդկաստանը Swathi 4 ռադար է արտահանել ՀՀ։

Նշվում է` թեև մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։ ‌

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---