Վարչապետ․ Եթե մարդը 75,000-ով է աշխատում կամ աշխատանք չունի, նշանակում է՝ պատշաճ կրթություն չի ստացել

Վարչապետ․ Եթե մարդը 75,000-ով է աշխատում կամ աշխատանք չունի, նշանակում է՝ պատշաճ կրթություն չի ստացել

PanARMENIAN.Net - 2023-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 7000 դրամով և 68,000 դրամի փոխարեն կկազմի 75,000 դրամ։ Գործադիրը հաստատել է որոշումը։

Ըստ այդմ, ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր կսահմանվեն նաև գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով կրթության նշանակությունը, ասել է, որ եթե մարդն ամսական 75,000 դրամով է աշխատում կամ աշխատանք չունի, նշանակում է՝ պատշաճ կրթություն չի ստացել։ Նա հավելել է, որ խոսքը ոչ միայն բարձրագույն կրթության մասին է։

Նվազագույն աշխատավարձերի բարձրացման մասին վարչապետը հայտարարել էր հունիսին, երբ հաստատվեց կենսաթոշակների ու նպաստների ավելացման որոշումը։ Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները բարձրացրել են 3000 դրամով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---