Զախարովան՝ ՀՀ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին․ Չի կարելի փոխարինել գործող պայմանավորվածությունները թվացյալով

Զախարովան՝ ՀՀ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին․ Չի կարելի փոխարինել գործող պայմանավորվածությունները թվացյալով

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ասել է, որ չի կարելի փոխարինել իրապես գործող եռակողմ պայմանավորվածությունները թվացյալ ինչ-որ բանով։

«ՌԴ-ն հանդես է գալիս 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին երեք երկրի՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի, միջև ստորագրված բոլոր պայմանավորվածությունների անշեղ կարատման օգտին։ Շատերը երկրի ներսում և դրսից ցանկանում են փոխարինել իրենցով և իրենց գաղափարներով Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները, որոնք կնքվել են Մոսկվայի միջնորդությամբ, սակայն, արդյունքներն այնքան էլ շատ չեն։ Շատ բան են խոստանում՝ դա կարող են։ Ճիշտ է, այս տարիների ընթացքում նրանք այնքան էլ շատ բան չեն արել։ Իսկ պայմանավորվածությունները, որոնք մշակվել են, չեն մնացել թղթի վրա՝ դրանք քայլ առ քայլ իրականացվում են»,-ասել է Զախարովան, գրում է News.ru-ն։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ բոլոր փաստաթղթերը համաձայնեցված են ոչ թե ուղղակի միջնորդի և յուրաքանչյուր առանձին պետության միջև, այլ այս տևական հակամարտության մաս հանդիսացող երկրների միջև։

Ըստ նրա, թեև ոչ ամեն ինչ է իրականցվում այնպես, ինչպես ցանկալի կլիներ, Ռուսաստանը շարունակում է միջոցներ ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, աշխատանքներ են տարվում նաև ՀԱՊԿ գծով։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, ինչը կնպաստի երկրների միջև խնդիրների լուծմանը։ Նա հավելել է, որ Հայաստանն ակտիվ աշխատանք է տանում բոլոր հնարավոր միջազգային գործընկերների հետ և պաշտպանելու է իր անկախությունն ու ինքնիշխանությունը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---