Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։ Այցը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով։

«ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ-ի միջև փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն», ասվում է պաշտոնական հրավերի մեջ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:

Նախատեսվում է եռօրյա այց: ‌

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---