Պեսկովը՝ ՀՀ-ին Միութենական պետությանն անդամակցելուն դրդելու մասին․ Հերթական անհեթեթությունն է

Պեսկովը՝ ՀՀ-ին Միութենական պետությանն անդամակցելուն դրդելու մասին․ Հերթական անհեթեթությունն է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ահեթեթություն է անվանել «հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումները, ըստ որոնց ՌԴ-ն դրդում է Հայաստանին անդամակցել Միութենական պետությանը», գրում է ՌԻԱ Նովոստին։

‌«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է»,-ասել է Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այդ հրապարակումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», հավաստի աղբյուրին հղումով, հրապարակել է «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ hոդվածի երկրորդ մասը, որը վերաբերում է այն հարցին, թե ինչ է ուզում Ռուսաստանը։

«Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»,-ասվում է հրապարակման մեջ։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---