Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել անզեն հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել անզեն հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել անզեն հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին։ Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ վերջին հաղորդագրություններով։ Մենք լիարժեք և անաչառ հետաքննության կոչ ենք անում։ Ցանկացած ոճրագործության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասվում է գրառման մեջ։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---