Standard and Poor’s-ը վերահաստատել է ՀՀ սուվերեն վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով

Standard and Poor’s-ը վերահաստատել է ՀՀ սուվերեն վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով

PanARMENIAN.Net - Standard and Poor’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է ՀՀ՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով։

Նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավմանը կնպաստեն Հայաստանի կայուն տնտեսական աճը, աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, Հայաստանի արտաքին դիրքի ամրապնդումը, արտաքին պարտքի կուտակման՝ ավելի դանդաղ տեմպը:

Գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է՝ հատկապես հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները և դրանցով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները, և փաստում է տնտեսության զարգացման տեմպերի դրական դինամիկան, Կառավարության վարած սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:

Վարկանիշի վերահաստատման հիմքում 2022թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրանցված բարձր տնտեսական աճն է՝ պայմանավորված մարդկանց և կապիտալի ներհոսքով, դրա արդյունքում ներքին պահանջարկի աճով, հարկային եկամուտների հավաքագրման բարձր տեմպով, նշված գործոնների, ինչպես նաև դրամի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազմամբ:

«Կայուն» հեռանկարը պայմանավորված է առաջիկա տարում և միջնաժամկետում կայուն տնտեսական աճի պահպանման՝ գործակալության սպասումներով: Որպես հնարավոր ռիսկեր առանձնացված են Ռուսաստանի՝ որպես ՀՀ հիմնական առևտրային գործընկերոջ և դրամական փոխանցումների հիմնական աղբյուրի, տնտեսական անկման հնարավոր հետևանքները և Ադրբեջանի հետ ռազմական լարվածության պայմաններում առկա գործոնները։ ‌

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---