Զախարովա․ Մոսկվային և Երևանին գժտեցնելու փորձերը հաջողության չեն հասնի25 հոկտեմբերի 2022 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ գործընթացները, հայտարարել է, որ Մոսկվայում տեսնում են, թե ինչ «աննախադեպ ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը» և որ Մոսկվային և Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողության չեն հասնի։ Նա նշել է նաև, որ Անդրկովկասում թափ հավաքող միտումները, ուր Արևմուտքը փորձում է ներմուծել Ուկրաինայում փորձարկված առճակատման սխեմաները, չեն կարող չմտահոգել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ձգտելով վնասել մեր երկրների և ժողովրդների միջև առկա բազմադարյա կապերին՝ քայլեր են ձեռենարկվում վարկաբեկելու համար ՌԴ քաղաքականությունը տարածաշրջանում։ Վաշինգտոնի և Բրյուսելի ցուցումով գործող բազմաթիվ հիմնադրամները, ՈԿԿ-ներն ու ԶԼՄ-ները կրկնաի ուժով են ձգտում հակառուսական տրամադրություններ տարածել։ «Վստահ ենք, որ Մոսկվային և Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողության չեն հասնի»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը տրամադրված է ամրապնդելու ռազմավարական դաշինքը և բազմակողմանի կոոպերացիան Հայաստանի հետ, ինչը թույլ կտա միասին հաղթահարել առկա մարտահրավերները։ «Զարգանում է երկխոսությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական գծով։ Ապրանքաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով։ Իրականացվում և մշակվում են լուրջ նախագծեր տրանսպորտային և լոգիստիկ, ենթակառուցվածքային, լեռնահանքային, բարձ տեխնոլոգիական ոլորտներում։ Տասնյակ խոշոր ռուսական ընկերություններ պատրաստ են հետագայում ևս ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ։ Հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներևգետիկ և պարենային անվտանգության հզորացման խնդիրները։ Բազմակողմանի շփումները գիտական, կրթական և մշակութային ոլորտներում ևս շարունակվում են։ Զգալի օգուտ է տալիս Երևանին նաև անդամակցությունը ԵԱՏՄ-ում։ Արևմուտքի անպատեհ և լկտի մոտեցումը նկատվում է նաև հայ-ադրբվեջանական կարգավորման հարցում։ Հաշվի չի առնվում ոչ տարածաշրջանային յուրահատկությունը, ոչ խնդրի առձնահատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և բալանսավորված լուծումների մշակումն է, այլ ինքնագովազդն ու Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելը։ Յուրացվում և նենգափոխվում են մեր եռակողմ մշակումները։ Հաճախակի են դարձել ԵՄ, ԵԱՀԿ-ի Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների այցերը Հայաստան։ Առաջ են մղվում շուտափույթ «թխված» նախաձեռնությունները, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ամբողջ բնակչության շահերը։ Դա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել բարդ պայմաններում՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Դիտորդներն արդեն Հայաստանում են։ ԵԱՀԿ-ն իր հերթին փաստահավաք առաքելություն է գործուղել Հայաստան, որը երկրում կմնա մինչև հոկտեմբերի 27-ը։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |